04.02.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Կառուցապատող «ՎԵՐԵԼՔ 777» ՍՊԸ-ի կողմից նախատեսվում է կառուցել 1(մեկ) ստորգետնյա ավտոկայանատեղիով և 6 (վեց) վերգետնյա հարկերով բազմաբնակարան բնակելի թաղամաս ՀՀ Կոտայքի մարզ, Աբովյան համայնք, գյուղ Առինջ, Մ․Մկրտչյան թաղամաս, 13-րդ փողոց, թիվ 6-10 հասցեում (կադաստրային ծածկագիր՝ 07-011-0346-0219), բնակելի կառուցապատման հողամասում։ Բողոքների և առաջարկությունների, ինչպես նաև նախագծերին ծանոթանալու և քննարկելու համար 15 օրվա ընթացքում կարող եք դիմել Աբովյանի համայնքապետարան` ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ 1, հեռախոս 060-53-64-13 կամ այցելել abovyan-kotayk.am կայք: Նախագիծը տես՝ այստեղ
|
|
03.02.25
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀՐԱՎԵՐ՝ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
|
Հարգելի՛ բնակիչներ. Աբովյան համայնքի ղեկավարի 2025 թվականի հունվարի 10-ի N 29 որոշմամբ հաստատված ժամանակացույցի համաձայն՝ մասնակցային բյուջետավորմամբ գործընթացի շրջանակում փետրվարի 6-ին, ժամը 15:00-ին, համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա հանրային քննարկում: Հրավիրում ենք մասնակցելու Աբովյան քաղաքի և տասը գյուղական բնակավայրերի զարգացմանն ու բարեկարգմանն ուղղված առաջարկ-նախագծերի քննարկմանը: Հանրային քննարկմանը ներկայացվելու են քաղաքացիների կողմից ուղարկված, համայնքապետարանի պաշտոնական կայքէջում հրապարակված և քվեարկության ենթակա ծրագրային առաջարկությունները։
|
|
03.02.25
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԱԽՄԱՏԻ ԴՊՐՈՑԻ ՄԱՐԶԻՉՆԵՐՆ ՈՒ ՍԱՆԵՐԸ ՋԵՐՄՈՒԿՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՁՄԵՌԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԵՐԻՆ
|
Աբովյան համայնքի պատվիրակությունը Ջերմուկում մասնակցում է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին։ Աբովյանի մասնակիցները մրցելու են շախմատ մարզաձևում։ Հաջողություն և հաղթանակ ենք մաղթում մասնակիցներին։
|
|
31.01.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՇԱԽՄԱՏԻ ԴՊՐՈՑԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԱՌԱՋԻԿԱ ՄՐՑԱՇԱՐԵՐՈՒՄ ՊԱՏՇԱՃ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐ
|
Բազմաթիվ միջազգային և հայսատանյան մրցաշարերում Աբովյան քաղաքի շախմատի դպրոցի սաներն ու մարզիչները շարունակում են նվաճել բարձր ցուցանիշներ, բարելավել վարկանիշեր:Համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հետ հանդիպմանը շախմատի դպրոցի տնօրեն, կանանց միջազգային գրոսմայստեր Նաիրա Մովսիսյանը ներկայացրել է գրանցած վերջին ձեռքբերումների և կայանալիք մրցաշարերին մասնակցության մասին:Դպրոցի սան Ալեն Խաչյանը Անդրանիկ Մարգարյանի 15-րդ հուշամրցաշարին մինչև 14 տարեկանների խմբում գրավել է 1-ին տեղը, արժանացել դրամական մրցանակի և 93.6 կետով բարելավել է միջազգային վարկանիշը: Համայնքի ղեկավարը շնորհավորել է սանին նաև դպրոցի մարզիչ Հայկ Երիցյանին, ով վերջերս երկրորդ անգամ լրացրել էր միջազգային վարպետի նորմա: Կարևորելով մարզաձևի ...
Մանրամասն |
|
29.01.25
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԸ ՀԱՇՎԱԾ ՕՐԵՐ ԵՆ ՄՆԱՑԵԼ
|
Աբովյան համայնքի հարգելի՛ բնակիչներ. Աբովյանի համայնքապետարանում մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակում շարունակվում է ծրագրային առաջարկությունների ընդունման փուլը: Ծրագրային առաջարկությունների ներկայացման, ինչպես նաև հաջորդող քվեարկության փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայքէջում՝ ճշգրիտ լրացնելով պահանջվող տեղեկատվությունը:
|
|
28.01.25
ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑՎԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒՄ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
|
Հունվարի 28-ը ՀՀ պետական տոնացույցի ամենահպարտ էջերից է, այսօր նշում ենք Հայոց բանակի կազմավորման տարեդարձը։ Բանակի օրվա առիթով Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ համայնքապետարանի աշխատակազմը, ավագանու անդամներն ու քաղաքացիներ այցելել են Հերոսների պուրակ, հարգանքի տուրք մատուցել, ծաղիկներ խոնարհել նվիրյալ հայորդիների հիշատակին։ Այցը շարունակվել է փոխգնդապետ Վահագն Թումասյանի հուշակոթողի մոտ, ներկաները ծաղիկներ են խոնարհել հարգել մեծանուն զինվորականի հիշատակը։
|
|
28.01.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՈՒՆՎԱՐԻ 28-Ի՝ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Հունվարի 28-ը նորանկախ Հայաստանի Հանրապետության ամենափառավոր էջերից է. այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման տարեդարձը:33 տարի հայոց բանակն անցել է զարգացման, հզորացման դժվարին ուղի, կերտել բացառիկ հաղթանակների էջեր, հաղթահարել բազում փորձություններ ու սադրանքներ: Հայոց բանակի կազմավորման շրջանում լինելով բարդ ու հաղթական գործողությունների մասնակից, ճանաչելով մեր բանակի ներուժն ու անկոտրում կամքը՝ վստահ եմ, հայկական բանակը ի զորու է հաղթահարել նաև այսօրվա մարտահրավերներն ու դժվարությունները:Հայրենիքի պաշտպանության համար հայոց բանակը թանկ գին է վճարել, կրել անդառնալի մարդկային կորուստներ. առաջնահերթ անուն առ անուն ուզում եմ հիշենք և խոնարհումով հարգենք արցախյան պատեազմներում ...
Մանրամասն |
|
24.01.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ «ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՐԹԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը մեկնարկել է 2025 թվականի կրթական և զարգացման մրցութային ծրագիր, որ նախատեսված է ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցների ու քոլեջների 10-ից 16 տարեկան հայ տաղանդավոր սաների համար հետևյալ մասնագիտություններով՝ ջութակ,ալտ, թավջութակ, ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, հարվածային գործիքներ, դաշնամուր, տավիղ, սաքսոֆոն: Մրցութային փուլերը հաղթահարած դիմորդները կստանան բացառիկ հնարավորություն մասնակցել անվճար վարպետության դասերի և դասախոսությունների հանրահայտ միջազգային երաժիշտների և պրոֆեսորների հետ ՀՀ-ում և արտերկրում, հանդես գալ համերգային ելույթներով ՀՀ-ում և արտերկրում, ունենալ կրթական ուղևորություն դեպի արտերկիր, ստանալ Հայաստանի ...
Մանրամասն |
|
23.01.25
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է. ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՅՍ ՊԱՀԻՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՓՈՒԼՆ Է, ԶՈՒԳԱՀԵՌ ՏԱՐՎՈՒՄ ԵՆ ԾՐԱԳՐԻ ԸՆԹԱՑՔԻ ԵՎ ՓՈՒԼԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Աբովյան համայնքի հարգելի՛ բնակիչներ.Աբովյանի համայնքապետարանում շարունակվում է մասնակցային բյուջետավորման գործընթացը, որին կարող է մասնակցել 16 տարին լրացած յուրաքանչյուր բնակիչ:Ծրագրային առաջարկությունների ներկայացման, ինչպես նաև հաջորդող քվեարկության փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայքէջում՝ https://abovyan-kotayk.am/Pages/Home/default.aspx : Անհրաժեշտ է լրացնել գրանցման համար պահանջվող դաշտերը՝ ճշգրիտ մուտքագրելով պահանջվող տեղեկատվությունը:Համայնքի էջում հաջողությամբ գրանցվելուց հետո՝ հունվարի 20-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ ծրագրային-առաջարկությունների ներկայացման փուլն է, որի ընթացքում բնակիչները կարող են մուտքագրել Աբովյան համայնքի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |