Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 4
 
Համար 4Ամսաթիվ 18/03/2024 09:30
Վարող ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ, ՆԻԿՈԼԱՅ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ, ԱՇՈՏ ՖԵԼԻԿՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԴԻԱՆՆԱ ԵՐԵՄՅԱՆ, ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ, ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ, ՌՈԶԱ ՆԱԼԹԱԿՅԱՆ, ԷՄԻԼ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ, ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆ, ՍՏԵՓԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ, ՎԱՀԱԳՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ, ԱՐԱՔՍՅԱ ԱՐԱԲՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԹՈՐՈՍՅԱՆ, ՀՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ, ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ, ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ, ԱՐԱՄ ՎԻՐԱԲՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ, ՍՈՆՅԱ ՉԻՏՉՅԱՆ, ՄԱՐԻՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ԱՆՈՒՇ ԾԱՏՈՒՐՅԱՆ, ՎԱՀԱՆ ՍԱՎԱԴՅԱՆ, ՀՐԱՆՈՒՇ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ԷԴԳԱՐ ՍԱՐԴԱՐՅԱՆ, ՍԵՎԱԿ ԱՍԻՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն
Բովանդակություն *

Քննարկվեցին հետևյալ հարցերը.

1.     «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 23.12.2022թ. ընդունված ՀՕ-593-Ն օրենքի կատարումն ապահովելու մասին.

(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) – ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահից ստացվել է պաշտոնական գրություն-ծանուցում, ըստ որի մինչև սույն թվականի մայիսի 1-ը Աշխատակազմում (2023թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ) հանրային ծառայության պաշտոն և հանրային պաշտոն զբաղեցնող անձինք  պարտավոր են ներկայացնել 2023թ. հաշվետու հարկային տարվա ընթացքում ստացված հարկվող եկամուտների մասով եկամտային հարկի տարեկան հաշվարկները։ Այդ հաշվարկները ներկայացնելու համար անհրաժեշտ է, որ հայտարարատու անձը ունենա նույնաքանացման քարտ։  

(Է. Բաբայան, խորհրդակցության մասնակիցներ) – Խստագույնս պահպանել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 23.12.2022թ. ընդունված ՀՕ-593-Ն օրենքի դրույթները, իսկ այն աշխատակիցները, ովքեր չունեն նույնականացման քարտ, դիմեն համապատասխան մարմիններին և ստանան նույնականացման քարտ և ներկայացնեն համապատասխան հաշվարկներ։
(Է. Բաբայան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի կատարումն։

2. Աբովյան համայնքի ղեկավարի մոտ 26.02.2024թ. կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման մասին.     
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան)
Համաձայն «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի,  նախատեսվում էր մինչև ընթացիկ տարվա մարտի 1-ը Ավագանու անդամներին ներկայացնել համայնքի 2023թ. բյուջեի կատարման հաշվետվությունը, որը «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 82.1 հոդվածի 6-րդ մասի, ներկայացվում է տարեկան աշխատանքային պլանի հետ միաժամանակ։ Հանձնարարականը կատարված է, նախագծերը ընդգրկված են Ավագանու 18.03.24թ. արտահերթ նիստի օրակարգում։
Մյուս հանձնարարականի մասով՝ Աբովյան համայնքի բյուջեի եկամուտների հավաքագրման մասով Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և եկամուտների հաշվառման բաժնի պետը և վարչական ղեկավարները կազմել են համապատասխան տեղեկանքներ, որոնք աշխատանքային կարգով ներկայացվել են համայնքի ղեկավարին։ Այդ հանձնարարականը նույնպես կատարված է։
  
Ընդունվեց ի գիտություն։       

3.Աբովյան համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացվող մշտադիտարկման ընթացիկ վիճակի մասին։

(Մ. Բաղդասարյան, Է. Բաբայան)26.02.24-14.03.2024թ ընկած ժամանակահատվածում ընդունվել են Աբովյան համայնքի մանկապարտեզներ հաճախելու  համար առցանց 128 դիմում, մանկապարտեզներում համալրվել են առաջացած 14 թափուր տեղ։    
Փետրվարի 29-ին անցկացվել է խորհրդակցություն նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ։ Խորհրդակցության ընթացքում մասնավորապես քննարկվել են Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 198-Ն որոշման մեջ  2024 թվականի փետրվարի 16-ի N 10-ն որոշմամբ կատարված լրացումներն ու փոփոխությունները, որոնք վերաբերվում են նախադպրոցական հաստատություններ հաճախող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սաների և զինծառայող ծնողների երեխաների վարձավճարներին։ Կատարված փոփոխությունների և կիրառման կարգի մասին իրազեկվել են նախադպրոցական հաստատությունների տնօրենները։ Նախատեսվում է ապրիլի 1-ից գործարկել  Վերի Պտղնի բնակավայրի մանկապարտեզը։ Գործարկման համար 2024 թվականի մարտի 6-ից սկսվել է Աբովյան համայնքի Վերին Պտղնի բնակավայրի մանակապարտեզի երեխաների առցանց հերթագրումը։ 18.03.24թ. դրությամբ հերթագրվել են տարբեր տարեթվերի ծնված 41 երեխա։ Աշխատանքներ են տարվում մանկապարտեզի բացումը պատշաճ կազմակերպելու համար։    
(Է. Բաբայան, Մ. Բաղդասարյան) - Ընդունվեց ի գիտություն։

4. Աշխատակազմ մուտքագրված դիմումների, գրությունների հանձնարարականների կատարման վերաբերյալ (2024թ. մարտի 1-15-ը ներառյալ).   
   (Ս. Չիտչյան, Է. Բաբայան)
 2024թ. մարտի 1-15-ը ներառյալ աշխատակազմ մուտքագրվել է 610 գրություն և դիմում, պատրաստվել է 386 ելից գրություն, համայնքի ղեկավարի 304 որոշում, 32 կարգադրություն։ Հանձնարարականների կատարման ժամկետների խախտումներ չկան։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, Ս. Չիտչյան)  - Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։      
(Է. Բաբայան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի կատարումն։


5.Իրավական ապահովման աշխատանքների մասին.
(Ջ. Սարգսյան, Է. Բաբայան) - 01.03.2024թ.-15.03.2024թ. ընկած ժամանակահատվածում Աշխատակազմի իրավաբանական բաժինը ստացել է 73 հանձնարարական, որից 52-ը կատարվել է ժամկետում, 21-ի կատարումը գտնվում է ընթացքի մեջ։ Կայացել է համայնքին վերաբերելի 13 դատական նիստ։ Բացի այդ, հարուցվել են վարչական վարույթներ, որոնց արդյունքում կայացվել է 5 վարչական տույժ նշանակելու մասին որոշում։      
(Է. Բաբայան, Ջ. Սարգսյան) - Ընդունվեց ի գիտություն։

6.Քննարկվեցին Աբովյան համայնքին վերաբերող այլ հարցեր, տրվեցին համապատասխան հանձնարարականներ։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner