Այսօր: Կիրակի, 20 Մայիսի 2018թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1539
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՌԴ ՈՐՈՇ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՌԵԺԻՄԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
2018,Մայիս 15 - Հուլիս 25
«ՈՍԿԵ ՏԱՎԻՂ» ՄՐՑՈՒՅԹ
2018,Մայիս 15 - Հոկտեմբեր 20
2018Թ. ԱԲՈՎՅԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ԴՊՐՈՑԻ ՄՐՑԱՇԱՐԵՐԸ
2018,Ապրիլ 20 - Նոյեմբեր 4
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
2018,Մարտ 29 - 2020,Հունվար 1
ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ
2018,Մարտ 23 - Մայիս 30
ՄԱՆԿԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ ԲԵԼԳՐԱԴՈՒՄ
2018,Մարտ 16 - Հունիս 1
СОЧИ АРТ МИР 11-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ
2018,Մարտ 16 - Մայիս 31
«ԱՐԻ ՏՈՒՆ» ԾՐԱԳՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆՈՂ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ
2018,Փետրվար 23 - Մայիս 31
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԵՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ
2018,Փետրվար 1 - 2020,Փետրվար 1
ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ
2018,Փետրվար 16 - Հունիս 15
ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
2018,Հունվար 26 - Մայիս 30
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
2017,Սեպտեմբեր 15 - 2020,Հունվար 7


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14.05.18 ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՎ ԱԲՈՎՅԱՆԻ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԵՎ
   Այսօր Աբովյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում համագործակցության հուշագիր կնքվեց մի կողմից՝ համայնքապետարանի, մյուս կողմից՝ «Աբովյանի դրամատիկական թատրոն» մշակութային հիմնադրամի միջև։ Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը բարձր գնահատեց հուշագրի կնքման փաստը՝ շեշտելով, որ այն բարձրացնելու է արդեն ավելի քան 6 ամիս ընթացող համագործակցության մակարդակը և նոր շունչ է հաղորդելու համայնքի մշակութային կյանքի կազմակերպմանը։ Ընդգծելով Աբովյան համայնքում մշակութային ու երիտ ասարդական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը՝ Վահագն Գևորգյանը առանձնապես կարևորեց թատերական կյանքի աշխուժացումը։ Ըստ նրա՝ թատրոնի միջոցով է հղկվում հասարակությունը, կրթվում ու դաստիարակվում ... Մանրամասն
11.05.18 ՆՈՐ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ԱԲՈՎՅԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՄԻԿՐՈՇՐՋԱՆՈՒՄ
   Նախօրեին Աբովյան համայնքի 3-րդ միկրոշրջանում բացվեց հերթական խաղահրապարակը։ Բացման արարողությանը ներկա գտնվեց նաև Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը։ Ողջունելով համայնքային հերթական բարեկարգումը՝ Վ. Գևորգյանը նախ արձանագրեց, որ այս ձեռքբերումը իրականություն է դարձել բնակիչների ու համայնքային ղեկավարության սերտ գործակցության շնորհիվ։ Ըստ նրա, բնակիչները իրենց իսկ ակտիվությամբ ապահովել են բակային այդ հատվածի անձեռնմխելիությունն ու ժամանակին կանխել են տեղում շինությունների կառուցման մտահղացումները։ Բնակիչների վերաբերմունքը սեփական համայնքին, ցուցաբերած սրտացավությունն ու նախաձեռնողականությունը Վահագն Գևորգյանը համարեց մասնակցային կառավարման լավագույն օրինակներից մեկը։ Նա համոզմունք ... Մանրամասն
10.05.18 2-ՐԴ ՄԻԿՐՈՇՐՋԱՆՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԼՈՒՍԱՎՈՐՎԱԾ Է

   Ուրախ ենք տեղեկացնելու, որ Աբովյան համայնքի 2-րդ միկրոշրջանն այլևս ամբողջությամբ ապահովված է լուսավորությամբ։ Համայնքի հիմնական խաչմերուկներում շուրջօրյա լուսավորության ապահովումից, UNDP-ի հետ համատեղությամբ հիմնական փողոցներում էներգախնայող լուսավորության անցկացումից հետո մեր համայնքում սա հերթական լուրջ նվաճումն է։ Վստահեցնում ենք, որ ծրագիրը լինելու է շարունակական և, ի վերջո, ընդգրկելու է մեր համայնքի բոլոր թաղամասերը։

09.05.18 ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ ԱԲՈՎՅԱՆՈՒՄ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

   Այսօր Աբովյան քաղաքում նշվեցին հայոց փառահեղ հաղթանակները՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 73-րդ և չքնաղ Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձները: 
   Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի, Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանի գլխավորությամբ հարյուրավոր քաղաքացիներ ծաղիկներ դրեցին ու գլուխ խոնարհեցին դաժան պատերազմներում նահատակված քաջարի հայորդիների հիշատակի առջև: Նախ կայացավ ավանդական այցելությունը «Անմար» կրակի հուշաքարին, որին հաջորդեց երթը դեպի Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան: Աբովյանի համայնքապետ Վահագն Գևորգյանը նաև այցելեց Էլարի հուշակոթողին:

09.05.18 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
   Սիրելի՛ հայրենակիցներ,    Մեծ հպարտությամբ շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի ու խաղաղության տոնի կապակցությամբ։ Մայիսյան փառահեղ հաղթանակների ճարտարապետը մեր ողջ ժողովուրդն է՝ իր համախմբվածությամբ, միասնականությամբ ու սեփական ապագան կերտելու հստակ վճռականությամբ։ Եվ ողջ ժողովուրդն է պատվիրել իր զավակներին կռելու 1945թ. հաղթանակն ու 1992թ. Շուշիի սխրանքը։    Մեր պապերի մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին և տարած հաղթանակը իսկական ոգեշնչող դարձավ 1992թ. Շուշիի փառահեղ ազատագրման համար։ Փայլուն ու գրագետ ռազմական մտահղացման շնորհիվ մենք ազատագրեցինք մեր հինավուրց պատմական Շուշին։ Չքնաղ քաղաքի ազատագրումը մեր պատմության խոշորագույն նվաճումներից է, ... Մանրամասն
08.05.18 ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԱՐՑԱԽԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՈՒ ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
   Այսօր համայն հայությունը նշում է Արցախի ինքնապաշտպանական ուժերի հիմնադրման, ինչպես նաև Երկրապահի օրը։ Միանում եմ բազմաթիվ շնորհավորանքներին՝ ցանկանալով ընդգծել հայոց պետականության պահպանման ու ամրապնդման գործում անխտիր բոլոր ազատամարտիկների դերը։ Այս տոնը պատկանում է ոչ թե որևէ առանձին կազմակերպությանը, այլ համայն հայությանը՝ դրսևորելով վերջինիս անձնուրացությունն ու անձնական նվիրվածությունը հայրենիքի ու նրա պաշտպանության սուրբ գործին։    Հավատացած եմ, որ նորօրյա զարթոնքի պայմաններում մենք նոր մակարդակի կբարձրացնենք մեր պետության պաշտպանունակությունը։ Այդ գործին պետք է լծվենք բոլորս՝ միասնաբար ու համերաշխությամբ, պատվով ու պատասխանատվությամբ։ Արդ, շնորհավորում եմ բոլոր ... Մանրամասն
03.05.18 ԱԲՈՎՅԱՆՑԻՆԵՐԸ ՄԵԿՆԵՑԻՆ ՂՐԻՄ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՅԻՍՅԱՆ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
   Երեկ Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը ճանապարհեց մեր քաղաքի՝ կրթական, սպորտային ու մշակութային ոլորտներում լավագույն արդյունքներ արձանագրած 20 աշակերտներին՝ դեպի Ղրիմի Ինքնավար Հանրապետություն։     Համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ աբովյանցի երեխաններն ու երիտասարդները արդեն երկրորդ անգամ հնարավորություն են ստանում ՌԴ-ում մասնակցելու 1945թ․ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի հերթական տարեդարձի առթիվ կազմակերպվող տոնական միջոցառումներին։ Վահագն Գևորգյանը բարի ճանապարհ մաղթեց երիտասարդ համաքաղաքացիներին, իսկ ուղևորներն էլ մեծ ոգևորությամբ ճամփա ընկան՝ խաղաղությամբ տեղ հասնելու և տոնական միջոցառումները վայելելու հետաքրքրությամբ: Բարի ճանապարհ մաղթենք ... Մանրամասն
01.05.18 ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 1-Ի ԱՌԹԻՎ
   Այսօր աշխատանքի օրն է` պաշտոնական տոնացույցի թերևս ամենահետաքրքիր տոներից մեկը, քանի որ քաղաքակրթության ձևավորման, նոր արժեքների ստեղծման գործում անբեկանելի է աշխատանքի դերակատարությունը: Աշխատանքը հղկում է մարդուն, նրա առաջ բացում լայն հորիզոններ ու, վերջապես, ապահովում նրա հոգևոր ու ֆիզիկական պահանջմունքները: Այս առումով հայկական իրականությունում աշխատանքի կարևորությունը նորահայտ գիտակցության արդյունք չէ, այլ դարերի փորձով կոփված իրողություն: Պատահական չէ անգամ, որ հայ ժողովուրդը աշխարհում համարվում է ամենաաշխատասեր ժողովուրդներից մեկը:     Ներկայումս էլ աշխատանքի կարևորությունը ընդգծվում է մեր հասարակության մեջ և յուրօրինակ խորհրդանշականությամբ աշխատանքի տոնն է ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՔՍԳ, ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏՐԵՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1

(0222) 2-03-65, (060) 447-000

abovyan.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Կայքի այցելուների քանակը 23.02.2018-ից Այցելություների քանակ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner