07.05.24
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԻՇԱՏԱԿԻ ՈՒ ԽՈՆԱՐՀՈՒՄԻ ԲԱԶՄԱՄԱՐԴ ՔԱՅԼԵՐԹ
|
Աբովյան բազմաբնակավայր համայնքի հարգելի՛ բնակիչներ. Մայիսի 9-ին, Աբովյանի համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվելու է հարգանքի ու խոնարհումի քայլերթ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում, Արցախի ազատագրման ու պաշտպանական մարտերում զոհված հայորդիների: Երթը կմեկնարկի ժամը 10:50-ին Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բակից դեպի Հերոսների պուրակ: Բոլոր ցանկացողները կարող են միանալ մեր քաջարի հայրենակիցների հիշատակին նվիրված մեծ քայլերթին:
|
|
07.05.24
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ 3-ՐԴ ՄՇ. 14, 15, 16 ՇԵՆՔԵՐԻ ՇՐՋԱՆԱՁԵՎ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵԼ Է, ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ Է ԽԱՂԱԴԱՇՏԸ, ՏԵՂԱԴՐՎԵԼ ԵՆ ՆՍՏԱՐԱՆՆԵՐ
|
Աբովյան համայնքի բակային տարածքներում և խաղահրապարակներում շարունակաբար ընթանում են բարեկարգման աշխատանքներ: Աբովյանի քաղաքային տնտեսությունը հերթական ծավալուն աշխատանքներն է իրականացրել 3-րդ միկրոշրջանի 14, 15 և 16 շենքերին հարակից շրջանաձև այգում: Խաղադաշտում առկա վնասված խաղասարքերը նորոգվել են, կատարվել են խաղահրապարակի ցանկապատման և ներկման աշխատանքներ: Բակային տարածքը ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար հարմարավետ դարձնելու նպատակով շենքերի մուտքերի դիմաց տեղադրվել են նստարաններ:
|
|
01.05.24
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 1-Ի՝ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Մայիսի 1-ը աշխարհի հարյուրավոր երկրներում նշվում է որպես Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օր. տոնական և դաստիարակչական խորհուրդ ունեցող այս օրն առանձնահատուկ տեղ ունի նաև մեր ազգային տոնացույցում և տասնամյակներ շարունակ մեծ հանդիսավորությամբ է նշվել հայ ժողովրդի կողմից: Աշխատասեր ու գործունյա մեր ազգը դարերի արդար ու արգասաբեր աշխատանքով է շենացրել իր հայրենիքը. բազում փորձություններ հաղթահարելով՝ վաստակել սեփական հողում ապրելու, արարելու իր իրավունքը:Սիրելի՛ հայրենակիցներ,Աբովյան համայնքի աշխատավոր բնակիչներ.Մայիսմեկյան տոնի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ:Յուրաքանչյուրիս պատասխանատու և պարտաճանաչ աշխատանքը կարևոր տեղ ունի մեր հայրենիքի ծաղկման և մեր համայնքի ...
Մանրամասն |
|
29.04.24
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Աբովյանի համայանքապետարանը շարունակաբար իրականացնում է փողոցների և բնակելի թաղամասերի գիշերային լուսավորության ապահովմանն ուղղված ծավալուն աշխատանքներ:Բնակիչների համար ապահով ու հարամարավետ պայմաններ ստեղծելու նպատակով՝ վերջին շրջանում Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի բնակելի շենքերի հարակից հատվածում տեղադրվել են 13 սյուն և անցկացվել 800 մ. հաղորդալար, 5-րդ մշ. 1-ին թաղամասում տեղադրվել են 8 սյուն, անցկացվել 400 մ. հաղորդալար, լուսավորման աշխատանքներ են կատարվել Սևանի 4/3 շենքի բակային և հարակից այգու տարածքում. շուրջ 900 մ. արտաքին լուսավորություն է անցկացվել նաև Առինջ բնակավայրի Պ. Դուրյան թաղամասի 2-րդ փողոցում:Լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով՝ Աբովյանի համայնքային ...
Մանրամասն |
|
26.04.24
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱՆՁԱՆՑ ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ՝ ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՆՊԱՍՏԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ
|
Աբովյան համայնքի ղեկավար Էդուրադ Բաբայանը ընդունել է «Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի ֆեդերացիայի» նախագահ Կամո Դավթյանին: Հանդիպման առիթը ապրիլի 14-ին Գ. Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոնում անցկացված հաշմանդամ անձանց սեղանի թենիսի Հայաստանի առաջնությունն էր, որը հերթական անգամ կազմակերպվել էր համայնքի ղեկավարի հովանավորությամբ:Ներկաները պատմել են մանրամասներ համայնքապետարանի սպորտային բաժնի, մարզադպրոցի և ֆեդերացիայի համատեղ ջանքերով կազմակերպված մրցաշարի մասին, որից տարբեր մարզերից ժամանած 24 մասնակիցները գոհ և վառ տպավորություններով են վերադարձել:Գնահատելով համայնքի ղեկավարի աջակցությունը՝ «Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի ֆեդերացիայի» նախագահ Կամո Դավթյանը ...
Մանրամասն |
|
23.04.24
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետի և ՀՀ կառավարության 19․11․2014 թվականի նոյեմբերի 19-ի «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով, 2024թ. մայիսի 27-ին՝ ժամը 15:00-ին ՀՀ Կոտայքի մարզի, Աբովյան խոշորացված համայնքի համայնքապետարանի շենքում (հասցե՝ ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ, 1 շենք) տեղի կունենա «Էյ վի դեվելոփմենթ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Աբովյան քաղաքի Է․ Պետրոսյան փողոց 4/4 հասցեում իրականացնել բազմաֆունկցիոնալ, բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման համար անհրաժեշտ ...
Մանրամասն |
|
19.04.24
ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱՆՁԱՆՑ ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ, ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԲԱԺՆԻ ԵՎ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՏԵՂ ՋԱՆՔԵՐՈՎ ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱՆՁԱՆՑ ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍԻ 2024 Թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
|
Ապրիլի 14-ին Աբովյանի Գ. Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոնում անցկացվեց հաշմանդամ անձանց սեղանի թենիսի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են Երևանից, Կապանից, Գորիսից, Վանաձորից, Ստեփանավանից և այլ համայնքներից հաշմանդամություն ունեցող 24 մասնակիցներ:Մրցաշարը կազմակերպվել էր «Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի ֆեդերացիայի» նախաձեռնությամբ և Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հովանավորությամբ: Համայնքապետարանի սպորտային բաժնի, մարզադպրոցի և ֆեդերացիայի համատեղ աշխատանքով մրցաշարն անցել է ջերմ մթնոլորտում, պատշաճ մակարդակով, համառ ու հետաքրքիր խաղերով:Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի 2024 թվականի Հայաստանի առաջնությանը ներկա են եղել Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի ...
Մանրամասն |
|
18.04.24
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՎԻԼՅՈՐԲԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻՑ
|
Աբովյանի համայնքապետարանի ներկայացուցիչների և Վիլյորբան քաղաքի պատվիրակության հանդիպումները մեկնարկել են ապրիլի 14-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրից:Համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը և քաղաքապետ Սեդրիկ Վան Ստիվենդաելը հարգանքի տուրք ենք մատուցել 1915թ. թվականին Մեծ եղեռնի զոհ դարձած 1.5 մլն. հայերի հիշատակին, ապա Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոնտինիի և քույր քաղաքների ներկայացուցիչների մասնակցությամբ ծաղիկներ խոնարհել հուշակոթողի անմար կրակի մոտ:Ծիծեռնակաբերդ կատարած այցելությունն ամփոփվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որտեղ մեր ֆրանսիացի հյուրերը շրջել են թանգարանի բոլոր սրահներում, ծանոթացել 20-րդ դարի մեծագույն ոճրագործությանն առնչվող լուսանկարներին, մամուլի ...
Մանրամասն |
|
18.04.24
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 06-ի N 40-Ա որոշմամբ հաստատված կարգի, 2024 թվականի մայիսի 3-ին ժամը 15։00-ին Աբովյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կկայանան հանրային բաց լսումներ՝ Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 16-ի N13-Ա որոշմամբ հաստատված ՝ Աբովյան համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանում լրացումներ կատարելու Աբովյան համայնքի ավագանու նախագծի վերաբերյալ։ Հանրային լսումներին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Հանրային լսումների ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձինք ինտերնետային կայքում հրապարակված ծրագրի նախագծի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |