Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 20
 
Համար 20Ամսաթիվ 11/12/2023 09:30
Վարող ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ, ՆԻԿՈԼԱՅ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ, ԱՇՈՏ ՖԵԼԻԿՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՌՈԶԱ ՆԱԼԹԱԿՅԱՆ, ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ, ԴԻԱՆՆԱ ԵՐԵՄՅԱՆ, ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ, ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ, ՍՏԵՓԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ՎԱՀԱԳՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ, ԱՐԱՔՍՅԱ ԱՐԱԲՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԹՈՐՈՍՅԱՆ, ՀՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ, ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ, ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ, ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ, ՍՈՆՅԱ ՉԻՏՉՅԱՆ, ՄԱՐԻՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ԱՆՈՒՇ ԾԱՏՈՒՐՅԱՆ, ՀՐԱՆՈՒՇ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ԷԴԳԱՐ ՍԱՐԴԱՐՅԱՆ, ՍԵՎԱԿ ԱՍԻՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն
Բովանդակություն *

Քննարկվեցին հետևյալ հարցերը.

1.     Աշխատակազմ մուտքագրված դիմումների, գրությունների հանձնարարականների կատարման վերաբերյալ (2023թ. հունվարի 3-նոյեմբերի 30-ը ներառյալ).

(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) 2023թ. հունվարի 3-նոյեմբերի 30-ը ներառյալ աշխատակազմ մուտքագրվել է 12.527 գրություն և դիմում, պատրաստվել է 7764 ելից գրություն, համայնքի ղեկավարի 4717 որոշում, 576 կարգադրություն, աշխատակազմի քարտուղարի 397 հրաման, քաղաքացիներին և կազմակերպություններին է տրամադրվել Ավագանու 188 որոշում։ Հանձնարարականների կատարման ժամկետների խախտումներ չկան։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան)  - Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։

Ընդունվեց ի գիտություն։                       

2. Աշխատակազմում 2024 թվականի ամենամյա արձակուրդների ժամանակացույցի աշխատանքների մասին. 

(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան)Աշխատակազմում մշակվում է 2024 թվականի համար ամենամյա արձակուրդների գրաֆիկը, որը կազմելու նպատակով անհրաժեշտ է Աշխատակազմի քաղաքական, վարչական, հայեցողական, համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող, ինչպես նաև տեխնիկական սպասարկում և քաղաքացիական աշխատանք կատարող անձանց կողմից մինչև սույն  թվականի դեկտեմբերի 20-ը ներկայացնել աշխատողների արձակուրդների ժամանակացույցը։
Ժամանակացույց կազմելիս անհրաժեշտ է նկատի ունենալ յուրաքանչյուր աշխատողի աշխատանքային տարվա ժամանակահատվածը, վարչական բնակավայրի, բաժնի աշխատողների միաժամանակ արձակուրդում չլինելու և աշխատանքների արդյունավետ կազմակերպման հանգամանքները։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, քաղաքական, հայեցողական վարչական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձինք, բաժինների պետեր, տնտեսվար պահեստապետ) – Մինչև սույն թվականի դեկտեմբերի 20-ը աշխատակազմի քարտուղարին ներկայացնել 2024 թվականի արձակուրդների ժամանակացույցը։

Ընդունվեց ի կատարումն։ Ժամկետը՝ 7 օր։

3.  Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթների մասին։

(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) Սույն թվականի դեկտեմբերի 12-ին կայանալու է «Երեխաների աջակցության կենտրոն» ՀՈԱԿ-ի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթը։ Նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են։ 

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) Ընդունվեց ի գիտություն։                        

4. Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի 1-ին և 2-րդ թաղամասերի մի խումբ բնակիչների կողմից բարձրացված հարցի վերաբերյալ (տարածքում առկա է խոզաբուծարան, որից հոտ է տարածվում)։

(Ե. Ավետիսյան, Է. Բաբայան, վարչական ղեկավարներ) – Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի 1-ին և 2-րդ թաղամասերի մի խումբ բնակիչների կողմից բարձրացվել է, ըստ իրենց կարծիքի, տարածքում խոզաբուծարանի առկայության հարց, որտեղից տարածվում է գարշահոտություն։ Կատարված նախնական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ քաղաքացիների կողմից մատնանշված վայրում խոզաբուծարան չկա։

(Է. Բաբայան, Դ. Զարոյան)Ճշգրտել խնդիրը, հրավիրել սեփականատիրոջը, ներկայացնել հիմնախնդիրը և արդյունքների մասին զեկուցել։

(Դ. Զարոյան, Է. Բաբայան) - Ընդունվեց ի կատարումն։ Ժամկետը՝ 3 օր։

5. Քննարկվեցին նաև այլ հարցեր։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner