Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 17
 
Համար 17Ամսաթիվ 23/10/2023 09:30
Վարող ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ, ՆԻԿՈԼԱՅ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ, ԱՇՈՏ ՖԵԼԻԿՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՌՈԶԱ ՆԱԼԹԱԿՅԱՆ, ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ, ԴԻԱՆՆԱ ԵՐԵՄՅԱՆ, ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ, ԷՄԻԼ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ, ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆ, ՍՏԵՓԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ՎԱՀԱԳՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ, ԱՐԱՔՍՅԱ ԱՐԱԲՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԹՈՐՈՍՅԱՆ, ՀՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ, ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ, ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ, ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ, ՍՈՆՅԱ ՉԻՏՉՅԱՆ, ՄԱՐԻՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ՀՐԱՆՈՒՇ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ԱՆՈՒՇ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն
Բովանդակություն *

Քննարկվեցին հետևյալ հարցերը.

1.    Աշխատակազմ մուտքագրված դիմումների և գրությունների  վերաբերյալ.
   (Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) 23.10.2023թ. դրությամբ աշխատակազմում մուտքագրված դիմումների և գրությունների պատասխանների, հանձնարարականների կատարման ժամկետների խախտումներ չկան։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան)  -Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։

Ընդունվեց ի կատարումն։              

 

2. Աշխատակազմում համայնքային ծառայության թափուր պաշտոնների մրցույթների աշխատանքների մասին.

(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) – Աշխատակազմի համայնքային ծառայության երկու թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթներն անց են կացվելու նոյեմբերի 24-ին։ Ներկա պահին ընթանում են դիմումների ընդունման աշխատանքները։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) - Ընդունվեց ի գիտություն։        

3. Ավագանու հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների մասին.

(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ) - 2023 թվականի նոյեմբրի 16-ին կայանալու է համայնքի ավագանու հերթական նիստ։ Ընթանում են նախապատրաստական աշխատանքները, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումները մշակում են նիստի օրակարգում ներառվելիք համապատասխան նախագծերը։ 

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան)  Ընդունվեց ի գիտություն։       


4. Արցախից բռնի տեղահանված անձանց հաշվառման աշխատանքների մասին.

(Ա. Զաքարյան, Է. Բաբայան) Աբովյանի համայնքապետարանը շարունակում է իրականացնել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ընդունման, հաշվառման, ուղղորդման աշխատանքները: Ս/թ հոկտեմբերի հոկտեմբերի 20-ի դրությամբ Աբովյան համայնքում հաշվառվել է 1707 ընտանիք՝ 6399 անձ։

(Է. Բաբայան, Ա. Զաքարյան)  -Շարունակել աշխատանքները ամենօրյա ռեժիմով։

Ընդունվեց ի կատարումն։

 

5. Արցախից բռնի տեղահանված անձանց սննդամթերքի և առաջին անհրաժեշտության պարագաների տրամադրման մասին.

(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) – Աբովյան համայնքի «Երեխաների աջակցության կենտրոն» ՀՈԱԿ-ում հոկտեմբերի 21-22-ը շարունակաբար ընթացել են Արցախից բռնի տեղահանված անձանց պահածոյացված և չոր սննդամթերքի բաշխման աշխատանքները։ ՀՈԱԿ-ի աշխատակիցներին միացել են նաև առանձին կամավորներ։

(Է. Բաբայան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի գիտություն։ 

 

6. Աշխատակազմի կարիքների համար իրականացված գնումների 2023 թվականի 9 ամիսների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու մասին.

(Ա. Հարությունյան, Է. Բաբայան)–Ներկայացվում է աշխատակազմի կարիքների համար իրականացված գնումների 2023 թվականի 9 ամիսների վերաբերյալ վիճակագրությունը և հիմնական ցուցանիշները։

(Է. Բաբայան,Ա. Հարությունյան, Ա. Ծատուրյան)–Ընդունվեց ի գիտություն։

 

7. Քննարկվեցին նաև այլ ընթացիկ հարցեր։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner