Համապետական շաբաթօրյակի շրջանակներում Սեպտեմբերի 8-ին Աբովյան համայնքում կանցկացվի համապետական շաբաթօրյակ: Աբովյանի համայնքապետարանը կոչ է անում համայնքում գործող պետական, հասարակական, մասնավոր կառույցներին և Աբովյան համայնքի բնակիչներին ակտիվորեն մասնակցել համայնքի մաքրման և բարեկարգման աշխատանքներին:
«Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի կողմից կտրամադրվեն աղբահավաք մեքենաներ՝ հավաքված աղբը տեղափոխելու համար: Խնդրվում է շաբաթօրյակին մասնակից կառույցներին, նախաձեռնող քաղաքացիական խմբերին իրենց մասնակցության մասին նախապես տեղեկացնել համայնքապետարանի «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ին, հեռ. ՝ 2-02-33; 3-54-34, աղբահավաք մեքենաների քանակի պլանավորման և տրամադրման նպատակով: