Չորեքշաբթի, 30 Հունվարի 2019թ. ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՍԿՍԵԼ Է ԳՈՐԾԵԼ ՆՈՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ | Օրերս Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանն աշխատանքային այց ունեցավ նորակառույց ‹‹ARMENIAN TOBACCO COMPANY›› ձեռնարկություն: Ընկերության ղեկավար Արշակ Մուրադյանը համայնքի ղեկավարին ծանոթացրեց ձեռնարկությունուն ընթացող լայնածավալ աշխատանքներին, նպատակներին և հեռանակարներին։ Վերջինիս խոսքերով՝ ձեռնարկությունը նախատեսում է ունենալ ավելի քան 200 աշխատատեղ` առաջնորդվելով կորպորատիվ կառավարման բարձր ստանդարտներով: Աշխատակիցներն ընտրվում են հաշվի առնելով մասնագիտական գիտելիքները՝ նախապատվություն տալով Կոտայքի մարզի և Աբովյան համայնքի բնակիչներին: Համայնքի ղեկավարը ողջունեց ‹‹ARMENIAN TOBACCO COMPANY›› ընկերությունում կատարվող աշխատանքները և հույս հայտնեց, որ այն կարճ ժամանակահատվածում կամրապնդի իր դիրքերը և մեծ պահանջարկ կվայելի ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան շուկայում: ‹‹ARMENIAN TOBACCO COMPANY›› ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին Աբովյան քաղաքում, որի նպատակն է արտադրել բարձրորակ ծխախոտային արտադրանք՝ մրցակցային տեղ գրավելով Հայաստանի ծխախոտային շուկայում: Եվրոպական բարձրորակ արտադրական հոսքագծերով հագեցած ընկերությունը նախատեսում է իր արտադրանքը ներկայացնել սպառողին այս տարվա գարնանը։ Ձեռնարկությունը գործում է Աբովյան քաղաքի 2-րդ արդյունաբերական թաղամասին կից 6-րդ վարչական շենքում: |
|
|