|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 ապրիլի 2024 թվականի N 2006 |
«ՄԿՐՏԻՉ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՎԱՀԱՆԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ, ԵՐՐՈՐԴ ԵՎ ՉՈՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԱՄ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ԿԱՄ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՆՄԱՆԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և դեկտեմբերի 22-ի N 197-Ն որոշումների, հիմք ընդունելով «Մկրտիչ Հայրապետյան Վահանի» անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 22-ի N Ք-2919). 1.«Մկրտիչ Հայրապետյան Վահանի» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2024 թվականի երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակների ընթացքում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Պիոներական փողոցի թիվ 1/1/2 հասցեում (24.1 քառակուսի մետր) ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 125 կցվում է): 2.«Մկրտիչ Հայրապետյան Վահանի» անհատ ձեռնարկատերը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201074 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 19 500 (տասնինը հազար հինգ հարյուր) դրամ: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Մկրտիչ Հայրապետյան Վահանի» անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|