Այսօր: Հինգշաբթի, 21 Մարտի 2019թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2900
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Խորհրդակցություն N 1
 
Համար 1Ամսաթիվ 06/07/2015 11:00
Վարող ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԳԱԳԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ, ՍՈՒՍԱՆՆԱ ԶԱՔԱՐՅԱՆ, ԱՐՈՒՍՅԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ, ՄԱՆՈՒԿ ՀԱԿՈԲՅԱՆ, ԼԵՌՄՈՆՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ԳԵՂԱՄ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ԱՐԱՄԱՅԻՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ, ԱՆԱՀԻՏ ՍԵՐՈԲՅԱՆ, ՄԱՆՎԵԼ ՄՈՎՍԻՍՅԱՆ, ԿԱՐԼԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ , ՍՈՍ ԽԵՉՈՅԱՆ, ՄԵՍՐՈՊ ԳՈՒԼՈՅԱՆ, ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ՀՐԱՆՈՒՇ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՎԼԱԴԻՄԻՐ ԻՎԱՆՅԱՆ, ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ, ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ, ՍԱՐԳԻՍ ՍԱՐԳՍՅԱՆ, ՍՈՍ ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *խորհրդակցություն
Բովանդակություն *

 

1. Խորհրդակցությունը սկսվեց քաղաքապետ Վ. Գևորգյանի շնորհակալական խոսքով՝ ուղղված Համահայկական 6-րդ ամառային խաղերի ջահը Աբովյան քաղաքում բարձր մակարդակով դիմավորելու միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին:

2. Քաղաքապետը շնորհավորեց «ԲԱԶԵ-2015» համահայկական երիտասարդական հավաքի Աբովյանի թիմին, որը կարմիր ջակատում գրավել է 1-ին տեղը, դրանով իսկ բարձր պահելով Աբովյանի պատիվը։

Հանձնարարական Գ. Գրիգորյանին՝ ներկայացնել զեկուցագիր՝ «ԲԱԶԵ»-ի մեր թիմի անդամներին պարգևատրելու առաջարկով։

3. Քաղաքապետը անդրադարձավ 01.07.2015թ. N 97 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի նպատակներին և գործունեության շրջանակներին։

Հանձնարարվեց հանձնաժողովի անդամներին իրականացնել հետևողական աշխատանք, արձանագրել իրական պատկերը և ներկայացնել ամփոփ հաշվետվություններ՝ պահպանելով ժամանակացույցի ժամկետները։

4. Քաղաքապետը անդրադարձավ աշխատակազմում կարգապահության խնդրին։

Հանձնարարվեց բաժինների պետերին հորդորել բոլոր աշխատակիցներին խստագույնս պահպանել կարգապահությունը, բացառել անհարգելի բացակայությունները, աշխատանքային օրվա ընթացքում առանց թույլտվության աշխատանքի վայրը լքելը։

5. Քաղաքապետը նշեց, որ բնակչության հետ շփվելիս կան բողոքներ, որ քաղաքապետարանի կողմից նկատվում է անբարյացկամ վերաբերմունք իրենց նկատմամբ։

Հանձնարարվեց խստագույնս հետևել քաղաքացիների հետ շփման էթիկային, բացառել բյուրոկրատական քաշքշուկը, վիրավորելը, իսկ մերժումը պետք է լինի հիմնավոր։

Բաժինների պետերին ցուցում տրվեց համագործակցել միմյանց հետ՝ օպերատիվ ձևով քաղաքացիների խնդիրները լուծելու հարցում։

6. Քաղաքապետը անդրադարձավ հանձնարարականների կատարողականի խնդրին։ Այս պահի դրությամբ աշխատակազմում կա 57 չկատարված ժամկետանց հանձնարարական։

Հանձնարարվեց խիստ հետևել որպեսզի սահմանված ժամկետներում կատարվեն բոլոր հանձնարարականները, այդ թվում նաև ընդունելությունների ժամանակ տրված հանձնարարականները կատարվեն ժամանակին և հետևողականորեն։ Եթե անհրաժեշտություն է առաջանում լրացուցիչ ուսումնասիրությունների կամ այլ մարմինների հետ գործողությունների կատարման, ապա հանձնարարականի ժամկետը լրանալուց առաջ անհրաժեշտ է զեկուցագիր ներկայացնել՝ ժամկետը երկարացնելու համար։

7. Քաղաքապետը հարց ուղղեց Մ. Մովսիսյանին – կատարվել է արդյոք հանձնարարականը՝ համայնքի առևտրի և սպասարկման օբյեկտների գույքագրում կատարելու վերաբերյալ։

Մ. Մովսիսյանը պատասխանեց, որ գույքագրումը կատարվել է և արդյունքները կներկայացվեն քաղաքապետին։

Փողոցային առևտրի կանոնակարգման հետ կապված քաղաքապետը ցուցում տվեց, որ Հանրապետության և Հատիսի պողոտաների մայթերում չպետք է թույլատրվի բացօթյա առևտուրը, սակայն հաշվի առնելով, որ այս տարի մրգի և բանջարեղենի բերքն առատ է և գյուղացիները մթերքն իրացնելու խնդիր ունեն, ապա թույլատրել առաջիկա երկու ամիսների ընթացքում գյուղմթերքներ վաճառել բակերում, դրանով իսկ նպաստելով նաև մեր բնակչության պահանջների բավարարմանը։

8. Հանձնարարական Մ. Գուլոյանին՝ 1/ կարճ ժամկետում ներկայացնել համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի՝ բնակարանների և հանրակացարանների ցանկը։ 2/ Նախնական քննարկում անցկացնելու և առաջիկա ավագանու  նիստի օրակարգում ընդգրկելու նպատակով ներկայացնել ավագանու որոշման նախագիծ՝ աղբահանության վճարների կուտակված պարտքերը զիջելու մեխանիզմների վերաբերյալ։

9. Հանձնարարական Ս. Մելիքջանյանին՝ կարճ ժամկետում ներկայացնել տեղեկանք-հիմնավորում՝ աղբահանության վճարների կուտակված պարտքերը զիջելու վերաբերյալ ավագանու որոշման նախագիծը մշակելու համար։

10. Քաղաքապետը հարց ուղղեց Ա. Հարությունյանին՝ կատարվել է արդյոք հանձնարարականը՝ համայնքի  ճանապարհների և ճանապարհային  երթևեկության կազմակերպմանսխեման կազմելու նպատակով Ոստիկանության համապատասխան մարմինների հետ հանդիպելու մասին։

Ա. Հարությունյանը պատասխանեց, որ հանդիպումները անցել են ոչ արդյունավետ, քանի որ առաջիկա ամիսներին համապատասխան մարմինները ծանրաբեռնված են աշխատանքով և չեն կարող զբաղվել մեր քաղաքի  քարտեզագրման աշխատանքներով,  բացի այդ անհրաժեշտ է կատարել նախնական հաշվարկներ՝ ծախսերի շրջանակը ճշտելու նպատակով, քանի որ այդ աշխատանքները բավականին ծավալուն են և ծախսատար։

  11. Քաղաքապետը նշեց, որ ստացվել է դիմում-բողոք Տրեստի շենքի բնակիչներից, այդ շենքի 1-ին հարկում գտնվող բար-սրճարանի գիշերային ժամերին աշխատելու վերաբերյալ։ Բողոքում են աղմուկից և վեճերից։

Հանձնարարական Մ. Մովսիսյանին՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ անօրինական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ, արձանագրել խախտումները և համապատասխան ընթացք տալ։

12. Քաղաքապետը նշեց, որ անհրաժեշտ է ակտիվացնել քաղաքի մշակութային կյանքը։ Տեղի են ունենում բազմաթիվ լավ և գեղեցիկ միջոցառումներ, որոնք կարիք ունեն լուսաբանման։ Հետևաբար անհրաժեշտություն կամ միջոցառումները լուսաբանող համապատասխան մասնագետ ունենալ։ Եթե կան այդպիսիք, խնդրեց ներկայացնել թեկնածությունները՝ քննարկելու համար։ Նախապատվությունը կտրվի գրագետ և բանիմաց աբովյանցուն։

Երկրորդ մասնագետն անհրաժեշտ է միջազգային կապերի բնագավառում աշխատելու համար։ Ցանկալի է, որ այդ թեկնածուն ունենա փորձ միջազգային կառույցների հետ աշխատելու բնագավառում և իհարկե տիրապետի օտար լեզուներին։

Երրորդ մասնագետը, դա օպերատորն է, որին կներգրավենք պայմանագրային կարգով։

Կարճ ժամականում պետք է ակտիվացնել մեր ինտերնետային կայք-էջերը, որտեղ կլուսաբանվեն համայնքի կյանքը, մեր բոլորի կատարած աշխատանքները։

13. Քաղաքապետը հարց ուղղեց Ս. Սարգսյանին՝ ինչ ընթացքի մեջ է այգիների և պուրակների 3D ֆորմատի նստարանների, ինչպես նաև լուսարձակների հարցը։

Ս. Սարգսյանը պատասխանեց, որ քննարկվում են մի քանի տարբերակներ, որոնք կներկայացվեն քաղաքապետին։

14. Քաղաքապետը նշեց, որ մեր համայնքը չունի խորհրդանիշ, զինանշան։ Անհրաժեշտ է որոշել, թե որն է մեր քաղաքի խորհրդանիշը և ունենալ զինանշան։

Հանձնարարական Մ. Հակոբյանին՝ 1/ զբաղվել զինանշանի հարցերով, ճշտել գերալդիկայի մասնագետներ կան թե՝ ոչ, անհրաժեշտության դեպքում հայտարարել մրցույթ։ 2/ կարգավորել ՔԿԱԳ-ի օդորակիչի հարցը։

15. Հանձնարարական Լ. Մանուկյանին՝ զբաղվել դիտահորի հարցով, նշել խնդիրը լուծելու հստակ ժամանակը և հայտնել, թե ումից է կախված հարցի վերջնական լուծումը։

 

 

 

 

 

 

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner