|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 ապրիլի 2019 թվականի N 335 |
«ՀԱՄԼԵՏ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՏՈՒՇԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ, ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 18-ի N 105-Ն որոշման, հիմք ընդունելով «Համլետ Հակոբյան Արտուշի» անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2019 թվականի ապրիլի 2-ի N Ք-576). 1. «Համլետ Հակոբյան Արտուշի» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2019 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում Աբովյան քաղաքի Գառնի փողոցի թիվ 3/1 հասցեում (41.1ք.մ) ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 48 կցվում է): 2. «Համլետ Հակոբյան Արտուշի» անհատ ձեռնարկատերը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201074 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 21 000 (քսանմեկ հազար) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Համլետ Հակոբյան Արտուշի» անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|