Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 197-Ն որոշման, հաշվի առնելով «ՀՈՒՍԱԼԻ ՏՆԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի լիազորած անձ Նորայր Հակոբյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 11-ի N Տ-691). 1. «ՀՈՒՍԱԼԻ ՏՆԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է): 2. «ՀՈՒՍԱԼԻ ՏՆԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 9 000 000 (ինը միլիոն) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար: 3. Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր Է Աբովյան համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |