Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի, Ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Աննա Գաբրիելյանի և Արման Համբարձումյանի համատեղ դիմումը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 23-ի N Ք-2981), հաշվի առնելով Աբովյան համայնքի ղեկավարին կից Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024 թվականի ապրիլի 25-ի N 7 արձանագրությունը. 1. Թույլատրել Աննա Կորյունի Գաբրիելյանին և Արման Արամայիսի Համբարձումյանին կնքելու իրենց անչափահաս երեխաներին՝ Մանե (ծնված՝ 2018 թվականի փետրվարի 10-ին) և Մարիամ (ծնված՝ 2015 թվականի հոկտեմբերի 26-ին) Արմանի Համբարձումյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2024 թվականի փետրվարի 13-ի N 13022024-07-0092 վկայական) Կոտայքի մարզի Աբովյան համայնքի, Աբովյան քաղաքի, Ուսանողական թաղամասի 4/1 շենքի թիվ 221, 223 հասցեում գտնվող բնակարանի՝ երեխաներին պատկանող բաժնեմասերի օտարման գործարք։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |