|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
06 մայիսի 2024 թվականի N 2157 |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 5066 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, հաշվի առնելով «Կոտայքի մարզ» նոտարական տարածքի նոտարի 2024 թվականի մարտի 22-ի որոշումը (գրանցված սեղանամատյանում N 2655), 2024 թվականի մարտի 22-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը՝ գրանցված «Կոտայքի մարզ» նոտարական տարածքի նոտարի գրանցամատյանում N 2656, N 2657, 2024 թվականի ապրիլի 23-ի Հակոբ և Ամալյա Խուրշուդյանների համաձայնությունները և Անդրանիկ Խուրշուդյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 23-ի N Ք-2978). 1. Աբովյան համայնքի ղեկավարի 2023 թվականի դեկտեմբերի 25-ի «Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող 07-011-0392-0013 կադաստրային ծածկագրով հողամասին կից ավել օգտագործվող հողամասի նկատմամբ Նարինե Գյուրջինյանի, Անդրանիկ, Հակոբ և Ամալյա Խուրշուդյանների սեփականության իրավունքը ճանաչելու և հասցե տրամադրելու մասին» N 5066 որոշման վերնագրում, 1-ին, 2-րդ և 4-րդ կետերում «Նարինե Գյուրջինյան, Անդրանիկ, Հակոբ և Ամալյա Խուրշուդյաններ» բառերը փոխարինել «Նարինե Գյուրջինյան և Անդրանիկ Խուրշուդյան» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով : 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|