Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն, 2006 թվականի մայիսի 26-ի N 1022-Ն և 2007 թվականի օգոստոսի 9-ի N 1036-Ն որոշումների, Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 19-ի N 109-Ն և 2018 թվականի հունվարի 10-ի N 07-Ա որոշումների, հաշվի առնելով Գրիգոր Հակոբյանի համաձայնությունը. 1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող (հիմք` 2018 թվականի մայիսի 4-ի N 04052018-07-0052 վկայական) Ռոսիա փողոցի թիվ 26/2 հասցեում գտնվող շինությունը՝ 72.8 քառակուսի մետր արտաքին մակերեսով, 61.3 քառակուսի մետր ներքին մակերեսով, պարիսպը՝ 41.5 քառակուսի մետր մակերեսով և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված 1 250.0 քառակուսի մետր մակերեսով բնակելի նշանակության հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Գրիգոր Հակոբյանին: 2. Ընդունել ի գիտություն, որ` 1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը. 2) շինությունը, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի և համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողերի ցանկի կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում. 3) շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: 3. Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով. 1) շինության և պարսպի 1 քառակուսի մետրի համար` 5 200 (հինգ հազար երկու հարյուր) դրամ տարածագնահատման 7-րդ գոտի, կիրառված գործակիցը` 0.26). 2) առանձնացված հողամասի մինչև 1000 քառակուսի մետր մակերեսով հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 4 524 (չորս հազար հինգ հարյուր քսանչորս) դրամ, իսկ սահմանված չափից ավելի հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը՝ 13 572 (տասներեք հազար հինգ հարյուր յոթանասուներկու) դրամ։ 4. Գրիգոր Հակոբյանը պարտավոր է վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին` 594 360 (հինգ հարյուր իննսունչորս հազար երեք հարյուր վաթսուն) դրամ` շինության և պարսպի գինը. 2) համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին` 7 917 000 (յոթ միլիոն ինը հարյուր տասնյոթ հազար) դրամ` հողամասի գինը. 3) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին` 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար, 5 000 (հինգ հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Գրիգոր Հակոբյանի կողմից: 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գրիգոր Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |