|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
04 մայիսի 2018 թվականի N 420 |
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ 3-ՐԴ ՄԻԿՐՈՇՐՋԱՆԻ Ս.ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ 1/5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԲԱԺԱՆՎԱԾ ՄԱՍԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 48-րդ կետերի և հաշվի առնելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2018 թվականի մայիսի 04-ի N Ք-854). 1. Աբովյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2008 թվականի սեպտեմբերի 04-ի N 2500276 վկայական) Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի Ս. Մնացականյան փողոցի թիվ 1/5 հասցեում գտնվող անշարժ գույքի 2 մասի բաժանված մասերին բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ S1 հատվածին (9411.3 քառակուսի մետր մակերեսով)՝ քաղաք Աբովյան, Ս. Մնացականյան փողոց, թիվ 1/5, S2 հատվածին (1080.7 քառակուսի մետր մակերեսով)՝ քաղաք Աբովյան, Ս. Մնացականյան փողոց, թիվ 1/5/3։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|