Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 508
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 472
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մայիսի 2018 թվականի N 472

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՌՈՍԻԱ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 26/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԱՐԻՍՊԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն, 2006 թվականի մայիսի 26-ի N 1022-Ն և 2007 թվականի օգոստոսի 9-ի N 1036-Ն որոշումների, Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 19-ի N 109-Ն և 2018 թվականի հունվարի 10-ի N 07-Ա որոշումների, հաշվի առնելով Գրիգոր Հակոբյանի համաձայնությունը.
    1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող (հիմք` 2018 թվականի մայիսի 4-ի N 04052018-07-0051 վկայական) Աբովյան համայնքի Ռոսիա փողոցի թիվ 26/1 հասցեում գտնվող  16.55 քառակուսի մետր մակերեսով պարիսպը  և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 298.3 քառակուսի մետր մակերեսով բնակելի նշանակության հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Գրիգոր Հակոբյանին:
    2. Ընդունել ի գիտություն, որ`
     1) շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
     2) շինությունները, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի և համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողերի ցանկի կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում.
     3) շինությունները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
    3. Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով.
     1) պարսպի 1 քառակուսի մետրի համար` 5 200 (հինգ հազար երկու հարյուր) դրամ (տարածագնահատման 7-րդ գոտի, կիրառված գործակիցը` 0.26).
     2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 4 524 (չորս հազար հինգ հարյուր քսանչորս) դրամ:
    4. Գրիգոր Հակոբյանը պարտավոր է վճարել.
     1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին` 86 060 (ութսունվեց հազար վաթսուն) դրամ` պարսպի գինը.
     2) համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին՝ 1 349 510 (մեկ միլիոն երեք հարյուր քառասունինը հազար հինգ հարյուր տասը) դրամ` հողամասի գինը.
     3) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին` 65 000 (քառասունհինգ հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար, 5 000 (հինգ հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար:
    5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Գրիգոր Հակոբյանի կողմից:
    6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գրիգոր Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան  հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 168

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner