|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 մայիսի 2024 թվականի N 2308 |
«ԼԻԴԱ ԽԱՌԱՏՅԱՆ ՇԱՀԵՆԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԱՄ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ԿԱՄ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՆՄԱՆԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և դեկտեմբերի 22-ի N 197-Ն որոշումների, հիմք ընդունելով «Լիդա Խառատյան Շահենի» անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2024 թվականի մայիսի 14-ի N Ք-3467). 1. «Լիդա Խառատյան Շահենի» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Կարմիր բանակի փողոցի 6 շենքի թիվ 1/11 հասցեում գտնվող 40.7 քառակուսի մետր մակերեսով խանութում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 136 կցվում է): 2. «Լիդա Խառատյան Շահենի» անհատ ձեռնարկատերը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201074 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 42 000 (քառասուներկու հազար) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Լիդա Խառատյան Շահենի» անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|