|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 մարտի 2019 թվականի N 212 |
«ՈՒԶԲԵԿ ՏԿԱՆԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ԱՎԵՏԻՔ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.1-րդ հոդվածի 2-րդ մասի, 275-283-րդ, 219.1-րդ և 305-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի, 53-րդ, 58-60-րդ հոդվածների, հիմք ընդունելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ կազմված զեկուցագիրը (մուտք՝ 2019 թվականի մարտի 11-ի N Ք-353) և Աբովյան համայնքի ղեկավարին առընթեր վարչական հանձնաժողովի 2019 թվականի մարտի 18-ի նիստի արձանագրությունը. 1. 2018 թվականի 2-րդ կիսամյակի գույքահարկի հաշվարկը տեղական ինքնակառավարման մարմին սահմանված ժամկետում չներկայացնելու համար «ՈՒզբեկ Տկանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ավետիք Առուշանյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք` 20 000 (քսան հազար) դրամի չափով: 2. «Ուզբեկ Տկանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը պարտավոր է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 15-օրյա ժամկետում նշանակված տուգանքի գումարը մուծել Աբովյանի համայնքապետարանի 900105201272 հաշվեհամարին և վճարման անդորրագիրը ներկայացնել Աբովյան համայնքի ղեկավարին առընթեր վարչական հանձնաժողովին: 3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Աբովյան համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։ 4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։ 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՈՒզբեկ Տկանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|