|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 հունիսի 2018 թվականի N 601 |
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՍՈՒՐԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 1/5/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հողային օրենսգրքի 67-70-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 22-28-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 19-ի N 109-Ն և դեկտեմբերի 26-ի N 119-Ա որոշումների, հիմք ընդունելով հողամասն աճուրդով վաճառելու մասին 2018 թվականի հունիսի 18-ի N 14 արձանագրությունը. 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2018 թվականի մայիսի 10-ի N 10052018-07-0103 վկայական) Սուրեն Մնացականյան փողոցի թիվ 1/5/3 հասցեում գտնվող 1080.70 քառակուսի մետր մակերեսով հողամասն օտարել Շուշան Ռոբերտի Կարապետյանին: 2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը հանդիսանում է բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամաս, գտնվում է տարածագնահատման 7-րդ գոտում, հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը 4 524 (չորս հազար հինգ հարյուր քսանչորս) դրամ է, չի հանդիսանում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամաս: 3. Շուշան Ռոբերտի Կարապետյանը պարտավոր է. 1) համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 2 566 700 (երկու միլիոն հինգ հարյուր վաթսունվեց հազար յոթ հարյուր) դրամ` հողամասի գինը. 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար, 5 000 (հինգ հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 4. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Շուշան Ռոբերտի Կարապետյանի կողմից: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Շուշան Ռոբերտի Կարապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|