ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՐԱԿԻՆ՝ ՍՈՒՅՆ ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ը ԱԶԳԱՅԻՆ
ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐՆ է
Աբովյան համայնքի հարգելի՛ բնակիչներ.
Տեղեկացնում ենք, որ 2021 թվականին «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում կատարված լրացման համաձայն` հոկտեմբերի առաջին կիրակի օրը ընդունվել է որպես Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օր: Ելնելով տվյալ հանգամանքից, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների մասին ՀՀ վավերացրած մի շարք միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններից` համայնքապետարանը նախատեսում է կազմակերպել հանդիպում կամ միջոցառում՝ խորհրդակցելով համայնքում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ու ՀԿ-ների հետ: Սպասում ենք Ձեր արձագանքին և առաջարկություններին։
Մանրամասների համար զանգահարել 0222 2 03 65 հեռ.
Կամ այցելել ՝ Ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ 1