ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հունիսի 1-ին՝ ժամը 17:00-ին, Աբովյանի համայնքապետարանի դիմահայաց այգում ձեզ անակնկալներ են սպասվում: Համայնքային ենթակայության կրթամշակութային, սպորտային հաստատությունների մանուկները, պատանիները ձեզ համար տարաբնույթ միջոցառումներ են նախապատրաստել՝ երգ ու պար, տիկնիկային ներկայացում, կավճանկարչություն, նկարների ցուցահանդես, սպորտային մարզաձևերի ցուցադրություն: Անհամբեր սպասում ենք ձեզ՝ ուրախացնելու, ձեր օրը տոն դարձնելու, ժպիտ պարգևելու: Հարգանքով՝ Աբովյանի Համայնքապետարան
|