Համաձայն Աբովյան համայնքի ավագանու 2016 թվականի մայիսի 04-ի N 66-Ն որոշմամբ հաստատված կարգի 37-րդ և 38-րդ կետերի, Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի նիստերի դահլիճում 2021 թվականի փետրվարի 23-ին կկայանան.
1) ժամը 1500-ին՝ hամայնքի հնգամյա զարգացման ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդակցական մարմնի նիստը. օրակարգում կքննարկվի Աբովյան համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագծի վերաբերյալ հարցը,
2) ժամը 1600-ին՝ քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի խորհրդակցական մարմնի նիստը. օրակարգում կքննարկվի Աբովյան համայնքի միջբակային տարածքներն իրար կապող հետիոտնային մայթերի վերականգնման և վերակառուցման աշխատանքների վերաբերյալ հարցը,
3) ժամը 1700-ին՝ կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում՝ երեխաների պաշտպանության) հարցերի խորհրդակցական մարմնի նիստը. օրակարգում կքննարկվի Աբովյան համայնքի մանկապարտեզներում լոգոպեդի և հոգեբանի հաստիքների ավելացման վերաբերյալ հարցը։
Խորհրդակցական մարմինների նիստերին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք: