ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Տեղեկացնում ենք, որ 2020 թվականի հունվար ամսից պետական բյուջեի ֆինանսավորմամբ մեկնարկել է ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության տրամադրման դրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակում մրցույթային կարգով հաղթող ճանաչված հասարակական կառույցները ՀՀ բոլոր մարզերում մատուցելու են «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքով սահմանված աջակցության կենտրոններին վերապահված ծառայությունները: Կոտայքի մարզում վերոնշյալ դրամաշնորհը շահել է «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն: Ծառայությունները մատուցվելու ենք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13-րդ փողոց, 16/1 հասցեում: Գործում է նաև (+374)94/87-65-07 թեժ-գծի հեռախոսահամարը: Ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության տրամադրման հարցով կարող եք դիմել վերոնշյալ հասեցով՝ Մարինե Եգորյանին /egoryan83@mail.ru/:
|