Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հոկտեմբերի 2-5-ը Սերբիայի Բելգրադ քաղաքում կայանալու է «Եվրոպայի Երեխաների 51-րդ միջազգային ավանդական հավաք» խորագիրը կրող միջազգային մրցույթը:
Մրցույթի նպատակն է մեկ հարկի տակ համախմբել արվեստի և երաժշտական դպրոցների, ինչպես նաև տարբեր ստուդիաների և ակումբների7-14 տարեկան շնորհալի երեխաներին: Մրցույթի ծրագրում ներառված են ժողովրդական և ժամանակակից պար, երգչախումբ, վոկալ-գործիքային անսամբլ և ժողովրդական նվագարաններ անվանակարգերը:
Մասնակցության դեպքում հայտը և անհրաժեշտ նյութերը մինչև սույն թվականի ապրիի
1-ը ուղղարկել՝ ivana.tabori@dkcb.rs կամ info@dkcb.rs էլեկտրոնային հասցեին:
Կից ներկայացնում ենք մասնակցության պայմաններն ու անհրաժեշտ ձևաթղթերը: