Համաձայն Աբովյան համայնքի ավագանու 2016 թվականի մայիսի 04-ի N 65-Ն որոշմամբ հաստատված կարգի, 2020 թվականի փետրվարի 28-ին ժամը 15:00-ին Աբովյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կկայանան հանրային բաց լսումներ՝ Աբովյան համայնքի 2019 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագծի, 2019 թվականի հաշվետու տարում Աբովյան համայնքի 2017-2021 թվականների զարգացման ծրագրի իրականացման հաշվետվության և 2019 թվականի ընթացքում Աբովյան համայնքի ղեկավարի գործունեության մասին հաշվետվության քննարկման վերաբերյալ հարցերը: Հանրային լսումներին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք: Հանրային լսումների ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձինք Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ մինչև 2020 թվականի փետրվարի 21-ը կարող են ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայքում հատուկ այդ նպատակով ստեղծված տեղում կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել աշխատակազմին:
2019 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը տես՝ այստեղ։
2019 թվականի հաշվետու տարում Աբովյան համայնքի 2017-2021 թվականների զարգացման ծրագրի իրականացման հաշվետվությունը տես` այստեղ:
2019 թվականի ընթացքում Աբովյան համայնքի ղեկավարի գործունեության մասին հաշվետվությունը տես` այստեղ: