Տեղեկացնում ենք, որ ս/թ հունվարի 25-ից փետրվարի 2-ը Աբովյան քաղաքի շախմատի դպրոցում անցկացվելու է 2020 թվականի շախմատի տղամարդկանց վարկանիշային մարզային առաջնությունը, որին կարող են մասնակցել ազգային վարկանիշ և առաջին կարգ ունեցող շախմատիստները: Առաջնության բացումը՝ հունվարի 25-ին, ժամը 11:00-ին, մրցումների մեկնարկը՝ ժամը 15:00-ին:
Մասնակիցների գործուղման ծախսերը /ճանապարհածախս և սնունդ/ հոգում են գործուղող համայնքները:
Հայտերը ներկայացնել Աբովյան քաղաքի շախմատի դպրոց մինչև ս/թ հունվարի 23-ը/abovyanchess@mail.ru էլեկտրոնային հասցեով/:
Կից ներկայացնում ենք առաջնության կանոնադրությունը: