Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 310
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 66-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հուլիսի 2019 թվականի N 66-Ա

2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 11 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է`
      
1.  Հաստատել 2019 թվականի հուլիսի 10-ի N 11 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
      1)  Աբովյան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 18-ի N 107-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին.     
      2)  Աբովյան համայնքի 2019 թվականի բյուջեի առաջին կիսամյակի եկամուտների և ծախսերի կատարողականի մասին.         
      3)  Աբովյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքն անհատույց օգտագործման իրավունքով «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու մասին.
      4)  Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարի կողմից 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին.
      
5)  Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Ինտերնացիոնալ փողոցի թիվ 10/1/1 հասցեում գտնվող 17.7 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը Լուսինե Էդիլյանին ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարելու մասին.
      6)  Աբովյան համայնքի ավագանու մշտական հանձնաժողովներ ստեղծելու, դրանց կազմը հաստատելու և Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի սեպտեմբերի 06-ի N 77-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին.
      
7)  Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Հանրապետության պողոտայի 7-րդ շենքի թիվ 40 բնակարանն անհատույց օտարելու մասին.
      8
)  Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Հանրապետության պողոտայի 7-րդ շենքի թիվ 56 բնակարանն անհատույց օտարելու մասին.
      
9)  Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Հանրակացարանային թաղամասի 7-րդ շենքի թիվ 35 բնակարանն անհատույց օտարելու մասին.
     10
)  Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Ուսանողական թաղամասի 4/1/1 շենքի թիվ 420 սենյակն անհատույց օտարելու մասին:
      
2.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 


Կողմ -8

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ

ԲԱԲԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԳԱԼՍՏՅԱՆ ՆԱՐԵԿ

ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 868

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner