Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. 2021 թվականի ընթացքում աճուրդային կարգով օտարել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2019 թվականի դեկտեմբերի 23-ի N 23122019-07-0052 վկայական) Հանրապետության պողոտայի 3-րդ շենքի 46.83 քառակուսի մետր մակերեսով թիվ 2/8 բնակարանը: Աճուրդի մեկնարկային գինը սահմանել 490 000 (չորս հարյուր իննսուն հազար) դրամ` հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ «262Ե-01/Վ-020» գնահատման հաշվետվությունը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: |