Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ և 15-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել 2016 թվականի դեկտեմբերի 28-ի N 29 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը. 1) 2017 թվականի համար Աբովյան համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին. 2) 2017 թվականի համար աղբահանության վճարների դրույքաչափերը սահմանելու մասին. 3) 2017 թվականի համար համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող և համայնքային բյուջե մուտքագրվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին. 4) 2017 թվականի համար Աբովյան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին. 5) Աբովյան համայնքի 2017 թվականի բյուջեն հաստատելու մասին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |