Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 27-րդ, 30-րդ, 67-րդ, 68-րդ և 70-րդ կետերի, հաշվի առնելով «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրենի դիմումը (մուտք՝ 2016 թվականի հոկտեմբերի 07-ի N Ք-1711) և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 93 դրական եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համաձայնություն տալ փոփոխելու «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությանը օգտագործման իրավունքով պատկանող (հիմք` 2008 թվականի հունիսի 20-ի N 2317743 վկայական, կադաստրային համար՝ 07-002-) Աբովյան քաղաքի Կարմիր Բանակայինների 6 հասցեում՝ Աբովյան համայնքի վարչական տարածքում, գտնվող հողամասից 6271.2 քառակուսի մետր մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի նպատակային նշանակությունը որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի (հատակագիծը կցվում է)։ 2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |