Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել 2018 թվականի հոկտեմբերի 19-ի N 15 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը. 1) Եվրոպական հանձնաժողովի «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանն ու կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրին Աբովյան համայնքի միանալուն համաձայնություն տալու մասին. 2) «Աբովյանի N 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակելու համար Աբովյան համայնքի ղեկավարի ներկայացրած թեկնածուին համաձայնություն տալու մասին. 3) «Աբովյանի համայնքային գրադարան» մշակութային հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին. 4) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Հանրապետության պողոտայի 1-ին նրբանցքի 3-րդ շենքի թիվ 5 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին. 5) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Նաիրյան փողոցի 6-րդ շենքի թիվ 46 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին. 6) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Օգոստոսի 23-ի փողոցի 12 շենքի թիվ 322 և 327 բնակարաններն անհատույց օտարելու մասին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|