Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Արփիկ Մարտիրոսյանը 1988 թվականից բնակվում է Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7-րդ շենքի թիվ 11 բնակարանում, հաշվի առնելով Արփիկ Մարտիրոսյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի մայիսի 24-ի N Ք-1073), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2019 թվականի հունվարի 18-ի N 18012019-07-0053 վկայական) Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7-րդ շենքի 35.01 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 11 բնակարանն անհատույց օտարել Արփիկ Մարտիրոսյանին : 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Արփիկ Մարտիրոսյանի կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արփիկ Մարտիրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|