Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատանքները բարելավելու, նրա կանոնադրական պարտավորությունների պատշաճ կատարմանն աջակցելու նպատակով, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող 300 000 (երեք հարյուր հազար) դրամ հաշվեկշռային արժեքով 4 000 (չորս հազար) մետր հաղորդալարը (ՍՊՎ I*16) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|