Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել 2017 թվականի սեպտեմբերի 23-ի N 14 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը. 1) «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրին Աբովյան համայնքի անդամակցությանը համաձայնություն տալու մասին. 2) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող 6-րդ միկրոշրջանի թիվ 4 հասցեում գտնվող հողամասն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելուն համաձայնություն տալու մասին. 3) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքն աճուրդային կարգով օտարելու մասին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |