Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 29-36-րդ կետերի, հաշվի առնելով Շողակաթ Շահումյանի դիմումը (մուտք՝ 2018 թվականի դեկտեմբերի 19-ի N Ք-2427), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համաձայնություն տալ Շողակաթ Շահումյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2018 թվականի մայիսի 31-ի N 31052018-07-0079 վկայական) Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի թիվ 1/4/6 հասցեում գտնվող 69.0 քառակուսի մետր մակերեսով հողամասի փոխանակմանը Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 12122018-07-0089 վկայական) Սահմանադրության հրապարակի թիվ 3 հասցեում գտնվող 68.9 քառակուսի մետր մակերեսով հողամասի հետ: 2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Շողակաթ Շահումյանի կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Շողակաթ Շահումյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |