Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Անահիտ Անտոնյանը 1983 թվականից ընտանիքով բնակվում է Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7-րդ շենքի թիվ 8 բնակարանում, հաշվի առնելով Անահիտ Անտոնյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի մայիսի 24-ի N Ք-1068), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 27122018-07-0092 վկայական) Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7-րդ շենքի 33.11 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 8 բնակարանն անհատույց օտարել Անահիտ Անտոնյանին, Համլետ և Հայկանուշ Մանյաններին: 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|