Համաձայն Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 29-36-րդ կետերի, հաշվի առնելով Աիդա Կարապետյանի դիմումը (մուտք՝ 2021 թվականի նոյեմբերի 03-ի N Ք-3403), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համաձայնություն տալ Աիդա Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2021 թվականի նոյեմբերի 02-ի N 02112021-07-0119 վկայական) Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 14/13 հասցեում գտնվող 62.5 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի փոխանակմանը Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2018 թվականի ապրիլի 18-ի N 18042018-07-0083 վկայական) Սարալանջի փողոցի թիվ 14/10 հասցեում գտնվող 128.1 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի հետ: 2. Աիդա Կարապետյանը պարտավոր է. 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել հավելյալ 65.6 քառակուսի մետր մակերեսով հողամասի կադաստրային արժեքը՝ 689 710 (վեց հարյուր ութսունինը հազար յոթ հարյուր տասը) դրամ. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 5 000 (հինգ հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Աիդա Կարապետյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աիդա Կարապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |