Այսօր: Հինգշաբթի, 12 Դեկտեմբերի 2019թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6055
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Խորհրդակցություն N 1
 
Համար 1Ամսաթիվ 12/01/2016 11:00
Վարող ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԼԵՌՆԻԿ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, ՍՈՒՍԱՆՆԱ ԶԱՔԱՐՅԱՆ, ԱՐՈՒՍՅԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ, ԼԵՌՄՈՆՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ՄԱՆՈՒԿ ՀԱԿՈԲՅԱՆ, ԱՐՄԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, ՆՈՐԱՅՐ ՄԿՐՏՉՅԱՆ, ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ, ՀԵՐՄԻՆԵ ԱԴԱՄՅԱՆ, ՄԱՆՎԵԼ ՄՈՎՍԻՍՅԱՆ, ԿԱՐԼԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ , ՍՈՍ ԽԵՉՈՅԱՆ, ԱՐՏԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ, ՄԵՍՐՈՊ ԳՈՒԼՈՅԱՆ, ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ՀՐԱՆՈՒՇ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ՎԼԱԴԻՄԻՐ ԻՎԱՆՅԱՆ, ՍՈՍ ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ, ՍԱՐԳԻՍ ՍԱՐԳՍՅԱՆ, ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Աշխատանքային խորհրդակցություն
Բովանդակություն *

2016թ-ի առաջին աշխատանքային խորհրդակցությունը սկսվեց  քաղաքապետ Վ. Գևորգյանի ողջյունի խոսքով: Նա շնորհավորեց կոլեկտիվին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, բոլորին մաղթեց հաջողություններ:

1.Քննարկվեցին քաղաքապետարանում աշխատանքի արդյունավետության բարձրացման, աշխատելաոճի բարելավման, աշխատանքային հարաբերությունների կատարելագործման թեմաները:

Բոլոր բաժինների պետերին տրվեց հանձնարարական՝ 15-օրյա ժամկետում ներկայացնել.

- բաժինների զարգացման ծրագրերը,

-առաջիկա միջոցառումների պլանները,

-առաջարկություններ՝ աշխատանքի արդյունավետության բարձրացման և աշխատաժամանակի ռացիոնալ օգտագործման նպատակով բաժիններում աշխատակիցների ավելացման կամ կրճատման   անհրաժեշտության, տեխնիկայով վերազինելու, աշխատանքի կազմակերպման մեթոդների կատարելագործման, մյուս բաժինների հետ համագործակցության ձևերի և համատեղ աշխատանքի ակտիվացման վերաբերյալ:   

2.Քննարկվեց ժամկետների խախտումով կատարված և չկատարված հանձնարարականների հարցը:

Քաղաքապետը նշեց, որ անցած տարվա վերջին օրերին փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգը /ՀԿՏՀ/ դիտարկելիս պարզվել է, որ ժամկետանց հանձնարարականների թիվը բավականին մեծ է՝ մեկ բաժնում 50-60 չկատարված հանձնարարական էր դիտվում: Բաժնի պետեր Ս.Խեչոյանը և Ա.Պողոսյանը ներկայացրել են, որ իրենք  հանձնարարականները կատարել են, սակայն էլեկտրոնային համակարգում դա չի արտացոլվել: Քաղաքապետի հարցադրմանը, թե որ օղակն է թերանում՝ հանձնարարականը կատարող բաժինը, թե  փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգը վարողները, բաժնի պետ Ա.Զաքարյանը պարզաբանեց, որ 50-60 ժամկետանց հանձնարարականների մեջ կարող են լինել մի քանիսը, որոնք իրականում կատարված են, սակայն գործավարության բաժնի աշխատակիցների թերացման պատճառով չեն արտացոլվել համակարգում: Թերացման պատճառըթերևսվերջին մի քանի ամիսների ծանրաբեռնվածությունն է, որը կապված է ավտոտնակների սեփականացման վերաբերյալ քաղաքացիների դիմումների մեծ թվով: Այդ դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթները օրենքով սահմանված կարգով կարող են ավարտվել միայն որոշման կայացմամբ: Իսկ մինչև որոշման կայացումը՝ այդ գործընթացի հետ կապված միջանկյալ ելից գրությունները /օրինակ՝ դիմումատուին տրվող իրազեկումը՝ սահմանված գներով ավտոտնակը ձեռք բերելու մասին/, որոնք արտացոլված են տվյալ դիմումի տակ, չեն կարող համարվել հանձնարարականի կատարում: Հետևաբար, քանի դեռ քաղաքացու դիմումի կապակցությամբ չի կայացվել համապատասխան որոշում, այդ դիմումը չի կարող համարվել բավարարված, իսկ դիմումի կապակցությամբ տրված հանձնարարականը՝ կատարված:                        

Քաղաքապետը հորդորեց բոլոր բաժինների պետերին  հանձնարարականների կատարման ժամկետների պահպանման նկատմամբ լինել հետևողական:

Հանձնարարականների կատարման ժամկետների կապակցությամբ աշխատակազմի քարտուղար Ա.Առաքելյանը դիմեց բաժինների պետերին, նշելով, որ անհրաժեշտ է պահպանել քաղաքապետարանի գործավարության կարգով սահմանված ժամկետները՝ ըստ որոնց հանձնարարականների կատարումն ապահովող որոշումների կամ ելից գրությունների նախագծերը անհրաժեշտ է պատրաստել վերջնաժամկետի ավարտից 2-3 օր առաջ, որից հետո այդ փաստաթղթերը պետք է ներկայացվեն համարակալման, ստորագրման և կնքման:

3.Քննարկվեց կարգապահության հարցը:

Քաղաքապետը նշեց, որ անհրաժեշտ է բարձրացնել կարգապահական կանոնների պահպանման ուղղությամբ աշխատակիցների պատասխանատվության աստիճանը: Պետք է բացառվեն ուշացումները, անհարկի բացակայությունները, աշխատաժամանակի ավարտից շուտ գործից գնալը:

Բաժինների պետերին հանձնարարվեց բոլոր աշխատակիցներին հրահանգել՝ խստորեն պահպանել աշխատանքային կարգապահությունը:

4.Քննարկված հարցերի շուրջ հնչեցին կարծիքներ, արվեցին առաջարկություններ:

Քաղաքապետի տեղակալ Ս.Զաքարյանը կարծիք արտահայտեց, որ եթե արևէ գործի կամ իրավիճակի կապակցությամբ առաջարկություն է ներկայացվում, ապա ներկայացնողը պետք է լավ խորանա, ուսումնասիրի ոլորտը, տիրապետի առանձնահատկություններին և նոր առաջարկություն անի, այլապես առաջարկությունը արդյունավետ չի լինի կամ անհնարին կլինի իրագործել:

5.Քաղաքապետը հանձնարարեց Հ. Ադամյանին մշակել և ներկայացնել տարեկան կտրվածքով մշակութային միջոցառումների պլան /բանակի օր, մարտի 8, քաղաքի տոն և այլն/:

6.Քաղաքապետը շնորհակալություն հայտնեց կոմունալ ծառայությանը՝ աննախադեպ ձյուն տեղալու կապակցությամբ ծառայության ամբողջ ներուժը՝ տեխնիկան և անձնակազմը, մոբիլիզացնելու և իրավիճակից պատվով դուրս գալու համար:

                         

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner