Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Էդուարդ Ներսիսյանը 1983 թվականից բնակվում է Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7-րդ շենքի թիվ 52 բնակարանում, հաշվի առնելով Էդուարդ Ներսիսյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի մայիսի 31-ի N Ք-1130), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2019 թվականի փետրվարի 28-ի N 28022019-07-0035 վկայական) Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7-րդ շենքի 16.92 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 52 բնակարանն անհատույց օտարել Էդուարդ Ներսիսյանին: 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Էդուարդ Ներսիսյանի կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Էդուարդ Ներսիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|