Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 18-ի N 107-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2018 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ «845-01/Վ-018» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 424 000 (չորս հարյուր քսանչորս հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Անահիտ Քոչարյանը 1989 թվականից բնակվում է «Տրանսճանշին» հանրակացարանի թիվ 306 բնակարանում, հիմք ընդունելով Անահիտ Քոչարյանի դիմումը (մուտք՝ 2018 թվականի նոյեմբերի 28-ի N Ք-2301), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2009 թվականի մարտի 23-ի N 2625940 վկայական) «Տրանսճանշին» հանրակացարանի 42.42 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 306 բնակարանն ուղղակի վաճառքով` 424 000 (չորս հարյուր քսանչորս հազար) դրամով, օտարել Անահիտ Քոչարյանին: 2. Անահիտ Քոչարյանը պարտավոր է վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 424 000 (չորս հարյուր քսանչորս հազար) դրամ` բնակարանի գինը. 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Անահիտ Քոչարյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Անահիտ Քոչարյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |