Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել 2018 թվականի դեկտեմբերի 03-ի N 17 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը. 1) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Հանրապետության պողոտայի թիվ 4 շենքի 23/1 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին. 2) «Մուլտի Գրուպ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասն Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի հետ փոխանակելուն համաձայնություն տալու մասին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|