Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի մարտի 27-ի N 36-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ «396-01/Վ-016» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 572 000 (հինգ հարյուր յոթանասուներկու հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Արշակ Մանուկյանը 1980 թվականից բնակվում է Գառնիի փողոցի 7 շենքի 5 բնակարանում, հիմք ընդունելով Արշակ Մանուկյանի դիմումը (մուտք՝ 2017 թվականի հուլիսի 10-ի N Ք-1105), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2016 թվականի նոյեմբերի 28-ի N 28112016-07-0055 վկայական) Աբովյան քաղաքի Գառնիի փողոցի 7 շենքի 57.2 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով 5 բնակարանն ուղղակի վաճառքով` 572 000 (հինգ հարյուր յոթանասուներկու հազար) դրամով, օտարել Արշակ Մանուկյանին: 2. Արշակ Մանուկյանը պարտավոր է վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 572 000 (հինգ հարյուր յոթանասուներկու հազար) դրամ` բնակարանի գինը. 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Արշակ Մանուկյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արշակ Մանուկյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: |