Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 67-68-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերության, 13-րդ հոդվածի 2-րդ մասի, 25-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Լուծարել «Աբովյանի համայնքային գրադարան» մշակութային հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը: 2. Համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ստեղծել լուծարման հանձնաժողով, հաստատել լուծարման միջանկյալ հաշվեկշիռը և լուծարման հաշվեկշիռը։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |