Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ծաղիկ Հովհաննիսյանը 2010 թվականից բնակվում է Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամասի 4/1/1 շենքի թիվ 311 բնակարանում, հաշվի առնելով Ծաղիկ Հովհաննիսյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի մայիսի 24-ի N Ք-1063), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2013 թվականի ապրիլի 26-ի N 26042013-07-0042 վկայական) Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամասի 4/1/1 շենքի 13.34 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 311 բնակարանն անհատույց օտարել Ծաղիկ Հովհաննիսյանին: 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Ծաղիկ Հովհաննիսյանի կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ծաղիկ Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|