Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերի, հաշվի առնելով Լուսինե Էդիլյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի հունիսի 19-ի N Ք-1313), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Լուսինե Արծրունի Էդիլյանին սեփականության իավունքով պատկանող (հիմք՝ 2018 թվականի հունիսի 12-ի N 12062018-07-0086 վկայական) Աբովյան քաղաքի Ինտերնացիոնալ փողոցի թիվ 10 հասցեում գտնվող հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2019 թվականի հունիսի 12-ի N 12062018-07-0061 վկայական) Աբովյան քաղաքի Ինտերնացիոնալ փողոցի թիվ 10/1/1 հասցեում գտնվող 17.7 քառակուսի մետր մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով, ընդլայնման նպատակով հողի կադաստրային արժեքով ուղղակի վաճառքով օտարել Լուսինե Էդիլյանին։ 2. Լուսինե Էդիլյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին մուծել 52 040 (հիսուներկու հազար քառասուն) դրամ՝ ընդլայնվող հողամասի գինը: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Լուսինե Էդիլյանի կյողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լուսինե Էդիլյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|