Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի, 37-րդ հոդվածի և հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներն, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1.Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի «2018 թվականի համար Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 117-Ա որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝ 1) «Սոցիալական ծրագրերի, տեղեկատվության և գործավարության բաժին» մասը լրացնել նոր՝ 41.1-րդ տողով հետևյալ բովանդակությամբ՝
41.1
|
Գլխավոր մասնագետ
|
2.3-8
|
1
|
152 800
|
|
|
152 800
|
2) Ուժը կորցրած ճանաչել «Քաղաքացիական աշխատանք կատարողներ» մասի 63-րդ տողը, 3) «Ընդամենը» տողի 3-րդ սյունակում «10 742 060» թիվը փոխարինել «10 765 760» թվով, 6-րդ սյունակում «10 778 180» թիվը փոխարինել «10 801 880» թվով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աբովյան համայնքի ավագանու 2018 թվականի ապրիլի 13-ի N որոշմամբ առաջարկված նոր պաշտոնը Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի հրամանն ուժի մեջ մտնելու պահից։
|