Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 20-ի N 451 որոշման, հաշվի առնելով Լարիսա Գիլոյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի օգոստոսի 23-ի N Ք-1828), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2019 թվականի հուլիսի 9-ի N 09072019-07-0067 վկայական) Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի 7-րդ շենքի 42.08 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 27, 29, 31 բնակարանն անհատույց օտարել Լարիսա Գիլոյանին և Շողակաթ, Նաիրա, Մելսիդա, Էդգար, Էդվարդ Տաշչյաններին: 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|