Այսօր: Երեքշաբթի, 10 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 438
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԱՆՈՒԿ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-699-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համայնքում ֆուտբոլային ավանդույթների զարգացման և սպորտային կյանքի ակտիվացման նպատակով, հաշվի առնելով Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը, հիմք ընդունելով «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության նախագահի գրությունները (մուտք՝ 2018 թվականի փետրվարի 12-ի N Պ-336 և փետրվարի 21-ի N Պ-431), Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է՝         
     1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող մարզահամալիրը (հիմք՝ 2018 թվականի մարտի 20-ին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայական N 20032018-07-0041) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միությանը՝ անհատույց օգտագործման իրավունքը ձեռք բերելու պահից  5 տարվա ընթացքում մարզահամալիրը հիմնովին վերակառուցելու և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով։
     2.  Անհատույց օգտագործման իրավունքի տրամադրման պայմանագրի նոտարական վավերացման և պետական գրանցման ծախսերը կրում է «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միությունը:
 
    3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՈՒԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner