Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի N 01/19.2/4282-17 գրությունը (մուտք՝ 2017 թվականի սեպտեմբերի 25-ի N Պ-1417), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Չեղյալ ճանաչել Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության սեփականություն համարվող Աբովյան համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասի օտարմանը համաձայնություն տալու մասին» N 71-Ա որոշումը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |